Հոգեբանի մոտ
Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան
![Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան Կակազող մարդկանց նկատմամբ հոկտեմբերի 22-ին աշխարհն ավելի զգայուն է դառնում. Արմենուհի Ավագյան](up/article/big/file_27286_9159638.jpg)
Հոկտեմբերի 22-ին նշվում է կակազող մարդկանց խնդիրներին ուղղված միջազգային օրը: Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիան, որը գործում է 1995 թվականից, տարվա մեջ հենց այս օրն է նախաձեռնում մի շարք միջոցառումներ՝ փորձելով հանրության ուշադրությունը կենտրոնացնել խոսքի այս տեսակ խանգարում ունեցողների խնդիրների վրա:
Մեզ հետ զրույցում այդ խնդիրներին անդրադարձավ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը:
– Ի՞նչ բնութագրություն ունի կակազությունը որպես խանգարում, և եթե հանդիպում է հարազատներից որևէ մեկի մոտ, ի՞նչ աստիճան անհանգստացնող է:
– Կակազությունը արտաբերական ապարատի ջղաձգային խանգարումներով պայմանավորված՝ խոսքի տեմպի և ռիթմի խանգարումն է: Այն կարող է առաջանալ ամենառիսկային տարիք համարվող՝ 2-5 տարեկան երեխաների մոտ: Չնայած տարածված կարծիքին, թե տարիքի հետ անցնում է, նման խանգարում նկատելու դեպքում անմիջապես հարկավոր է դիմել մասնագետի: Բավարար չափով իրազեկվածության, ժամանակին համապատասխան գործողությունների դիմելու դեպքում հնարավոր է արդյունավետորեն կանխարգելել, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հաղթահարել կակազությունը:
– Որո՞նք են կակազության առաջացման հիմնական պատճառները:
– Կակազությունն առաջանում է նախատրամադրող գործոնների և առաջացնող պատճառների միասնական ազդեցությամբ: Նախատրամադրող գործոններ են, օրինակ, ծնողների` նյարդային հիվանդությունների հանդեպ հակվածությունը, ժառանգականության գործոնը, երեխայի նյարդաախտաբանական առանձնահատկությունները, խոսքի ուշանալը, շուտ խոսելը: Նպաստող գործոններից է, օրինակ, ընտանիքում երկլեզվությունը, երեխայի ձախլիկության ճնշումը, առհասարակ՝ առաջատար ձեռքը փոխելը: Պատճառ կարող են դառնալ հոգեկան ապրումները, սթրեսները:
– Կակազության տարածվածության ի՞նչ իրավիճակ եք տեսնում այսօր՝ Ձեր մասնագիտական պրակտիկայից ելնելով:
– Տիրապետում եմ կակազության շտկման նոր մեթոդի, որի պատճառով կակազող մարդկանց հետ շփումը մեծ է: Սակայն միայն այդ փաստով առաջնորդվել ու ասել, որ կակազությունը տարածված է, ճիշտ չի լինի: Այնուամենայնիվ, խոսքային խանգարումների աճ նկատվում է, և դա բացատրվում է նրանով, որ ընդհանուր առմամբ մեր կյանքն այսօր ավելի նյարդային է: Արդեն ապացուցված է նաև այն փաստը, որ նյարդային բնույթի խագարումները, մասնավորապես՝ կակազությունը, տղաների մոտ չորս անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան աղջիկների՝ պայմանավորված տղամարդկանց ավելի խոցելի նյարդային համակարգով:
– Նոր մեթոդի մասին խոսեցիք. այսօր աշխարհում կակազության շտկման ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կան:
– Կակազության շտկմամբ մարդկությունը հետաքրքրված է եղել շատ հին ժամանակներից՝ դեռևս մեր թվարկությունից առաջ. այդ մասին տեղեկություններ կան Հիպոկրատի, Արիստոտելի աշխատություններում: Հայտնի փիլիսոփաներից Դեմոսֆենն ինքը կակազող է եղել, ով հետագայում հռետոր է դարձել: Եղավ մի ժամանակահատված, երբ կարծիք տարածվեց, թե կակազությունը չի բուժվում, իսկ հաղթահարումն էլ ժամանակավոր է: Այսօր աշխարհում կակազության բուժման մի շարք արդյունավետ մեթոդներ կան: Ուզում եմ մասնավորապես նշել պրոֆեսոր Հարությունյանի (Անդրոնովայի) մեթոդը, ով ճանաչված է ամբողջ աշխարհում: Ինձ բախտ է վիճակվել անցնել Անդրոնովայի կուրսն այն եզակի անգամ, երբ նա Հայաստանում էր:
– Ո՞րն է այդ մեթոդի էությունը:
– Ինչպես նշեցի, կակազության դեպքում խոսքի տեմպն ու ռիթմն են խանգարվում, այս մեթոդի հիմքում խոսքի տեմպի դանդաղեցումն է: Անդրոնովան որպես խոսքի սինքրոնիզացիայի միջոց օգտագործում է մարդու առաջատար ձեռքը, օրինակ, աջլիկների մոտ՝ աջը, այսինքն, խոսքը կապում է մատների որոշակի շարժումների հետ՝ թույլ չտալով նրան տեմպից և ռիթմից ընկնել: Անդրոնովայի մեթոդն ունի նաև ադապտացված տարբերակ երեխաների համար:
– Ճի՞շտ է, որ կամային ուժեղ հատկանիշներ են պահանջվում խոսքի խանգարումը, մասնավորապես՝ կակազությունը հաղթահարելու համար: Մերիլին Մոնրոյի դեպքը հիշեցի. նրա հուշերից մեկում նկարագրված է, թե ինչպես է հաղթահարել կակազությունը՝ երկար ժամանակ հայելու առաջ բարձրաձայն կարդալով:
– Իհարկե, շատ մեծ է ինքնուրույն աշխատանքի, տրամադրվածության դերը, որովհետև լոգոպետն ուղղություն է ցույց տալիս, թե ինչ է պետք անել այս կամ այն խնդրից ազատվելու համար, ուստի մեծ դեր ունի մոտիվացիան: Օրինակ՝ Անդրոնովան ասում է, որ կակազության դեպքում միայն կմկմոցները հաղթահարելը սխալ է. մարդը կակազում է ամբողջ էությամբ: Կակազողները ձեռք են բերում մի շարք հոգեբանական առանձնահատկություններ, մասնավորապես՝ վախ խոսքի հանդեպ, արատը թաքցնելու ձգտում: Անգամ նման համեմատություն կա, որ կակազող մարդն ապրում է մոտավորապես նույն հոգեվիճակը, ինչ սահմանը կեղծ անձնագրով հատող մարդը:
– Կակազության բուժման ժամանակ հաճախ են հանդիպում նաև սնահավատական մեթոդներ, ի՞նչ կասեք այս մասին:
– Այո՝ վախ չափել, մոմ թափել ու նման բաներ… Իմ պրակտիկայում շատ ծիծաղաշարժ դեպքեր են եղել: Մի անգամ տաքսու վարորդը, իմանալով՝ լոգոպեդ եմ, ասաց. «Վա՜յ, Աստված Ձեզ ինձ մոտ ուղարկեց: Ինձ լոգոպեդ է պետք»: Հարցրեցի. «Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել»: Ասաց. «Հարևանիս թոռը կակազում է, ուզում ենք իմանալ՝ արջի ճարպ որտեղի՞ց կարող ենք գտնել»: Պարզվեց՝ խորհուրդ են տվել քսել կոկորդին ու կակազելը կանցնի, և դրա համար լոգոպեդ էին փնտրում (ծիծաղում է-խմբ.): Լինում են նաև դեպքեր, երբ սնահավատական մեթոդներով «բուժումներից» կակազությունն ավելի է խորանում:
– Լարված իրավիճակում, օրինակ, ուսանողների մոտ՝ քննության ժամանակ, անսպասելիորեն կակազություն է նկատվում: Հնարավոր է նման դեպքերում այն խորանա ու խնդիր դառնա:
– Նման դեպքերում մենք սովորաբար գործ ունենք ոչ թե կակազության, այլ կմկմոցների հետ: Ուսանողների դեպքում պատճառը հոգեբանական անհանգստությունն է, որը բերում է կմկմոցների և ժամանակավոր բնույթ է կրում: Ուսանողը գիտի առաջացման պատճառը, հետևաբար չի ֆիքսվում, չի անհանգստանում, և հաջորդ պահին արդեն ընկերոջ հետ խոսելիս կմկմոցը վերանում է:
– Լոգոպետի աշխատանքի բավական հետաքրքիր հայտնի օրինակ կա հայտնի «Արքան խոսում է» ֆիլմում, որտեղ նա, կիրառելով մի շարք անսպասելի հնարքներ, լուծում է տալիս շատ լուրջ դեպքի: Կուզեի Ձեզնից լսել այս մասնագիտության առանձնահատկությունների մասին:
– Դու կարող ես շատ լավ մեթոդի տիրապետել, բայց կակազող մարդը քեզ հետ չաշխատի: Յուրաքանչյուրի հետ «իր լեզվով» պետք է խոսել: Կակազողները սովորաբար շատ ինքնամփոփ մարդիկ են և պրակտիկորեն որևէ մեկի հետ իրենց խնդրի մասին չեն խոսում: Շփումն այնպիսին պետք է լինի, որ նա անգամ իր ներաշխարհի հետ կապված գաղտնիքները կիսի քեզ հետ, այլապես կակազությունը հաղթահարել հնարավոր չէ: Անդրոնովայի մեթոդի մեջ բավական շատ հոգեբանական նրբություններ կան, որոնք ընդգրկված են լոգոպեդի աշխատանքում:
– Ի՞նչ ցանկություն ունեք՝ օրվա հետ կապված:
– Կակազող մարդկանց շրջապատողներին խորհուրդ կտամ ոչ խնդի՛րը մատնանշել, ո՛չ էլ՝ խղճալ և խնայել: Երբեմն վերջին տարբերակը շատ վիրավորական է ընկալվում: Պատկերացրեք՝ մարդն ինչ-որ բան է ուզում ասել, կմկմում է, շրջապատողներն իր փոխարեն որոշում են նախադասությունն ավարտել… Եթե շրջապատում կա կակազող, ապա նրա հանդեպ հարկավոր է պահպանել նույն վերաբերմունքը, ինչ ցանկացած մեկ ուրիշի նկատմամբ: Կակազող մարդկանց խորհուրդ եմ տալիս դիմել մասնագետի օգնության և հաղթահարել խնդիրը. փորձը ցույց է տալիս, որ երբևէ, կյանքի ոչ մի փուլում մարդը չի հաշտվում կակազության հետ:
![](images/calendar.png)
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
NAREK
03.04.2014
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Emma Agapi
23.10.2013
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Anush
22.10.2013
![](images/karciq_bl.gif)
![](images/karciq_br.gif)
![](images/karciq_tl.gif)
![](images/karciq_tr.gif)
Կարդացեք նաև
![«Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը «Նրա գուշակությունները նույնությամբ կատարվեցին». Վանգային այցելած հայ հոգեբանի հուշերը](up/article/small/file_27763_714799.jpg)
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
![](images/calendar.png)
![Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին Լինել գիտակցված, չափավոր. հոգեբան Հրաչյա Ամիրյանը՝ վիրտուալ կյանքի մասին](up/article/small/file_27697_3559728.jpg)
«Մեզ ամեն վայրկյան հազարավոր նոր հնարավորությունների կոչեր են արվում, սակայն հաջողության հասնելու երբևէ այսքան պարզ ճանապարհ չի եղել, որքան մեզ տալիս է համացանցի աշխարհը: Ո՛չ մի դեպքում բաց մի՛թողեք այդ հնարավորությունը...
![](images/calendar.png)
![«Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան «Մեզ չեն սովորեցնում շնորհակալության խորքային իմաստը». հոգեբան Իզաբելլա Ղազարյան](up/article/small/file_27612_5739984.jpg)
Հունվարի 11-ին նշվում է «ամենաքաղաքավարի» տոներից մեկը՝ Շնորհակալության միջազգային օրը: Տոնի առթիվ՝ շնորհակալ լինելու մասին զրուցեցինք հոգեբան Իզաբելլա Ղազարյանի հետ...
![](images/calendar.png)
![«Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը «Դա այն ուղտն է, որը կարող է չոքել ամեն մեկի դռանը». մեր հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը](up/article/small/file_27244_7957304.jpg)
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Օրվա խորհրդի, Հայաստանում և աշխարհում ոլորտի խնդիրների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ...
![](images/calendar.png)
![ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները ՀՈԳԵԲԱՆ ԱՐՇԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ. Հանցագործ-տուժած. հոգեբանական ուղիները](up/article/small/file_23833_372653.jpg)
Փետրվարի 22-ին բազմաթիվ երկրներում նշվում է որպես հանցագործությունից տուժածների պաշտպանության միջազգային օր: Պարզվում է` հանցագործության զոհ դարձած անձանց միշտ չէ, որ բավարարում է վնաս հասցրած մարդուն պատժելն ու սոցիալական արդարության...
![](images/calendar.png)
![ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հիվանդի հանդեպ սրտացավությունն ու հոգատարությունը կձևավորի հիվանդ-բժիշկ լավագույն փոխհարաբերություններ ՀՈԳԵԲԱՆ ՀՐԱՉՅԱ ԱՄԻՐՅԱՆ. Հիվանդի հանդեպ սրտացավությունն ու հոգատարությունը կձևավորի հիվանդ-բժիշկ լավագույն փոխհարաբերություններ](up/article/small/file_23618_9945189.jpg)
– Պարոն Ամիրյան, որպես հոգեբան, ի՞նչ եք կարծում` ի՞նչ հոգեվիճակով ու ակնկալիքով է հիվանդը մտնում բժշկի սենյակ:
– Հիվանդի ակնկալիքը ստանդարտ է. բժիշկը լինի իրավասու, փորձառու մասնագետ, զգայուն, հոգատար և ուշադիր` իր անձի...
![](images/calendar.png)
![ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին ԷԼԵՈՆՈՐԱ ՄԱՆԱՆԴՅԱՆ, ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ. մի′ վախեցեք անկեղծ զգացմունքներից. մասնագետները՝ գրկախառնության մասին](up/article/small/file_23110_937064.jpg)
Հունարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է: Տոնը սկիզբ է առել ԱՄՆ-ում` 1986թ., հետո տարածում գտել ամբողջ աշխարհում: Այդ օրը կարելի է գրկել ցանկացած մարդու` նույնիսկ անծանոթի, նպատակ ունենալով փոխանցել դիմացինին դրական հույզեր ու ջերմություն...
![](images/calendar.png)
![ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆ. «Շնորհակալություն»-ն ու «ներողություն»-ը պետք է լինեն մեր բառապաշարում յուրաքանչյուր երկրորդ բառը](up/article/small/file_23055_2293400.jpg)
Ժպտացե´ք, եղե´ք շնորհակալ, հանդուրժող, հաճախ համբուրվեք ու գրկախառնվեք. նման կոչերը վաղուց արդեն դարձել են նաև տոնելու առիթներ: Ողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, տարածում գտած տարատեսակ «պոզիտիվ» նեոտոների ու դրանց հոգեբանական...
![](images/calendar.png)
![Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի) Հարցազրույց՝ նվիրված Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրվան (17-ը դեկտեմբերի)](up/article/small/file_22270_1792274.jpg)
Բռնությունից և դաժանությունից սեքս-աշխատակիցների պաշտպանության միջազգային օրը (International Day to End Violence Against Sex Workers) ավանդույթ է ձևավորվել 7 ստացել «Կարմիր անձրևանոցների քայլերթ» (March of the Red Umbrellas)...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbu0Ry0' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384